Սիրիայում ճգնաժամի կարգավորումը պետք է ընթանա քաղաքական ճանապարհով՝ Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ։ Նման կարծիք են հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Վարչապետի եւ նախագահի հեռախոսազրույցը կայացել է ուրբաթ։ Առաջնորդները քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում կոալիցիայի գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նախագահն եւ վարչապետը համաձայնել են, որ Սիրիայում ճգնաժամի քաղաքական լուծման գործում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությունը»,- հայտնել են Քեմերոնի աշխատակազմից։




























