Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.08-ին Վանաձորի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների 24/23 հասցեի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 15.11-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 82-ամյա Թամարա Ժամհարյանի  դին: