Հարավ-աֆրիկյան հանրապետությունունում Սլովակիայի 12 քաղաքացի է ձերբակալվել` պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով դավադրության մասնակցելու կասկածանքով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, սլովակները ձերբակալվել են Սանգա նահանգում, Կոնգոյի հետ սահմանի մոտ:
Սլովակները կալանավորվել են, երբ «խոշոր չափի զենք եւ զինամթերք էին ստանում» Նոլա բնակավայրում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ ՀԱՀ-ում պետական հեղաշրջման նախորդ փորձը տեղի է ունեցել կես տարի առաջ: 2011-ի հունվարին ՀԱՀ-ում խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ են կայանալու: 1960-ին անկախություն ստանալուց ի վեր, Հարավ-աֆրիկյան հանրապետությունը, նույնիսկ աֆրիկյան չափանիշներով, չափից շատ հեղաշրջումների փորձեր է տեսել:
Ադամանդներով, ոսկով եւ այլ օգտակար հանածոներով հարուստ այս երկրում, անկայունության պատճառով մարդիկ ապրում են աղքատության մեջ:





























