Ռուսական նորագույն ռազմական արբանյակը, որի անսարքության մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 6-ին, մի քանի օրից դուրս կգա ուղեծրից եւ կպայթի Երկիր մոլորակի մթնոլորտ մտնելիս, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրները։ Արբանյակի ստեղծման աշխատանքները շարունակվում էին 10 տարի։

Պարբերականի տեղեկություններով՝ Երկրի հեռակա զոնդավորման «Կանոպուս ՍՏ» արբանյակի հետ խնդիրներ էին առաջացել։ Արտակարգ դրության առաջնային տարբերակը, հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կարծիքով, երթեւեկության բլոկի ամրացման եւ տիեզերական սարքի անսարքությունն է եղել, որոնք ժամանակին չեն բացվել։ թեպետ արբանյակը դեռ գործում է, սակայն դե ֆակտո այն կորած է համարվում։

Նշենք, որ դեկտեմբերի 6-ին «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ ռուսական ռազմական արբանյակներից մեկը չի առանձնացել «Վոլգա» բլոկից, ինչի կապակցությամբ լուծվում է դրա կործանման հարցը։