Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակված տվյալների, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 107,7 տոկոս: ԸՆդ որում, սպառողական ապրանքների գները աճել են միջինը 7,6 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 7,8 տոկոսով; Ուշագրավ է, որ սննդամթերքի գները աճել են համեմատաբար չափավոր, ընդամենը 6,5 տոկոսով:

Սակայն պատկերը փոխվում է, երբ համադրում են գները ընթացիկ ամիսներով՝ անցած տարվա նույն ամիսների հետ: Նման կտրվածքով, սպառողական գների ինդեքսը օգոստոսին հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 109,6 տոկոսի: Մի փոքր նվազ ցուցանիշ էր արձանագրվել փետրվարին՝ 109,4 տոկոս:

Ընդ որում, սպառողական ապրանքների գները օգոստոսին աճել են 11,5 տոկոսով, իսկ սննդամթերքինը՝ 12,9 տոկոսով: Աճը հիմնականում կապված է բուսատնտեսության արտադրանքի թանկացման հետ: Հայտնի է, որ անբարենպաստ եղանակային պայմանները ոչնչացրել են մրգերի եւ բանջարեղենի բերքի զգալի մասը, ինչի արդյունքում գները թռիչք են ապրել: Մրգերի գինը օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 35,6, կարտոֆիլինը՝ 83,6 տոկոսով:

Զգալի աճել է հացի գինը՝ 7,1 տոկոսով: Հայաստանի բանկիչների կերակրացանկում հացը, բանջարեղենն ու մրգերը կարեւոր տեղ ունեն, եւ դրանց թանկացումը լուրջ հարված է քաղաքացների գրպանին: