Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգի Դինար Դերե շրջանում քուրդ զինյալների եւ թուրք զինվորականների միջեւ բախում է տեղի ունեցել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ բախման ընթացքում մեկ թուրք զինվորական է սպանվել։ Բախման վայրից հեռացած քուրդ զինյալներին հայտնաբերելու համար թուրքական զինված ուժերը ռազմական ուղղաթիռների աջակցությամբ որոնումներ են սկսել։



























