Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է մասնակցել ԵԱՀԿ գագաթաժողովին, որը կայանալու է Աստանայում դեկտեմբերին 1-2-ին: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցնեը:

«Ես ձեզ սպասում եմ ԵԱՀԿ գագաթաժողովին»,- Մեդվեդեւին դիմել է Նազարբաեւը երկկողմ հանդիպման ժամանակ, որը կայացել է Ուստ-Կամենոգորսկում:

Նրա խոսքով, ռուսական եւ ղազախական ղեկավարության հանդիպումների դինամիկան կարող է օրինակ լինել ԱՊՀ միջպետական հարաբերությունների համար:

«Այսօրվա միջտարածաշրջանային հանդիպումը դարձավ ավանդական ու եւս մեկ քայլ կլինի Մաքսային միության շրջանակներում համագործակցության համար»,- ասելէ  Նազարբաեւը:

Նշենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովն Աստանայում կայանալու է 11-ամյա ընդմիջումից հետո: Ղազախստանն այժմ նախագահում է այդ կազմակերպությունում: Ակնկալվում է, որ գաագաթաժողովի մասնակիցները արծարծելու են ղարաբաղյան խնդիրը: