Մայկոպի կենտրոնում՝ երեք օրվա ընթացքում երկու զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնց մի քանի տասնյակ երիտասարդներ են մասնակցել:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել Մայկոպի կենտրոնում՝ քաղաքային դատարանի շենքի մոտ: Ականատեսների վկայությամբ, ընդհարման պատճառը եղել է վեճը մի աղջկա պատճառով:

Ծեծռկտուքը սկսվել է ադիգեյների եւ ռուսների միջեւ: «Երկրորդ սերիայի» ժամանակ մի քանի հոգի վնասվածքներ են ստացել: Ընդհարման մասնակիցներից մի քանիսին ձերբակալել են:

Մայկոպում արդեն արձանագրվել են ընդհարման դեպքեր, որոնց մասնակցել են տեղի բուհերի ուսանողները: Բոլոր դեպքերում տեղի ունեցածի պաշտոնական վարկածը եղել է կենցաղային վեճը: