Ռուսաստանն ու Իրանը մինչեւ տարեվերջ ավարտին կհասցնեն բնական գազի դիմաց երկրից հարստացված ուրանի դուրս բերումը: Այս մասին երկուշաբթի Վիեննայում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մինչեւ տարեվերջ՝ հաստատ »,- ասել է նա՝ շեշտելով, որ այդ ժամկետում կավարտվեն թե Իրանից հարստացված ուրանի դուրս բերումը, թե գազի մատակարարումները Իրանին:

Վորոնկովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ «վեցյակի» ու Իրանի համաձայնագրի իրականացման փուլը կսկսվի 2016 թ. հունվարին:

«Հույս ունեմ, որ դա կլինի հունվարին, բոլորը շահագրգռված են, որ ամեն ինչ հնարավորինս արագ ավարտեն ու սկսեն կյանքի կոչել համաձայնագիրը»,- ասել է նա: