ԱՊՀ-ում 2010թ. առաջին կիսամյակի տվյալներով արտահանման ծավալների տեմպերն առավելապես աճել են Ադրբեջանում (76 տոկոս), Ղազախստանում (72), Հայաստանում (56) եւ Ռուսաստանում (52): Այսպիսի տվյալներ է հրապարակել ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն:
Այդ երկրներին հաջողվել է գերազանցել ԱՊՀ միջին ցուցանիշ արտահանման ոլորտում, որը կազմել է 51 տոկոս:
Ներմուծման ծավալների աճով ԱՊՀ-ում առաջատարները Ռուսաստանն են (32 տոկոս), Ուկրաինան (30 տոկոս) եւ Հայաստանը (24 տոկոս): Միջինը ներմուծումն ԱՊՀ-ում աճել է 25 տոկոսով:




























