Հնդկաստանն ու Իրանը մտածում են Օմանի ծոցի հատակով Պակիստանը շրջանցող ստորջրյա գազատարի շինարարության մասին: Նախագիծը 4.5 մլրդ դոլար կարժենա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Նյու Դելիում Էներգետիկ անվտանգության հարցերի համաշխարհային գագաթաժողովի ժամանակ հայտել է Գազի արտահանման իրանական ազգային ընկերության (NIGEC) տնօրեն Ալիռեզա Քամելին:
Նրա խոսքով, գազատարի ուղին իրանական ափից ծովի հատակով կանցնի Օմանի ծոցի եւ Հնդկական օվկիանոսի միջով եւ դուրս կգա Հնդկաստանի Հուջարաթ նահանգի ափ:
Նախատեսվում է խողովակաշարն անցկացնել 2 տարվա ընթացքում՝ անհրաժեշտ համաձայնությունների, ինչպես նաեւ գազի մատակարարման մասին պայմանագրի կնքումից անմիջապես հետո:




























