Ղրղըզստանը, Հայաստանն ու Ադրբեջանը ԱՊՀ-ում գյուղատնտեսության զարգացման ամենացածր տեմպերն ունեն:

Համաձայն ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Ղրղըզստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 0,2 տոկոսով, Հայաստանում` 13,1 տոկոսով, Ադրբեջանում՝ 1 տոկոսով:

ԱՊՀ-ում գյուղատնտեսության ոլորտում արտադրանքի ծավալն աճել է միջինը  3 տոկոսով: Կենտրոնական Ասիայի գերթե բոլոր երկրներում գյուղատնտեսական սեկտորի զարգացման ցուցանիշը բարձր է միջինից: Ղազախստանում աճել է 3,1 տոկոսով, Ուզբեկստանում՝ 6,9, Տաջիկստանում՝ 9,2 տոկոսով: Թուրքմենստանի վերաբերյալ տվյալները չկան: