Հայաստանում 2010-ի հունվար-հուլիս ամիսներին, 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 7,4 տոկոսի հասնող գնաճ, որը ամենաբարձրերից է ԱՊՀ երկրների շարքում: ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, ԱՊՀ բոլոր երկրներում հունվար-հուլիս ամիսներին գնաճ է տեղի ունեցել: Ամենաբարձր գնաճի ցուցանիշը գրանցվել է Ուկրաինայում (9,3 տոկոս), այնուհետեւ գալիս է Ղազախստանը (7,1 տոկոս): Երրորդ տեղում Հայաստանն է (7,4 տոկոս), 4-րդում` Մոլդովան (7 տոկոս), 5-րդում` Բելառուսը (6,6 տոկոս), ապա Ռուսաստանը (6,4 տոկոս):
Տաջիկստանում, Ադրբեջանում, Ղրղըզստանում գնաճը կազմել է, համապատասխանաբար, 5,4, 4,9 եւ 3,3 տոկոս:





























