Ադրբեջանական Սայանսի շրջանի ղեկավարն իրեն հռոմեական կայսր է հռչակել:

«Կենտրոնական իշխանությունը կարծես կորցնում է վերահսկողությունը ֆեոդալական ռեգիոնների նկատմամբ: Այս աբսուրդի թատրոնն այլ բացատրություն չունի: Ադրբեջանը վերադարձել է հետամնաց միջնադար»,- գրում է haqqin.az-ը:

«Թահիր Քերիմով անունով այդ խրտվիրակը՝ Սալյանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը, որը հարգարժան պետական պաշտոնյա էր թվում, շարք է կանգնեցրել ավագ դասարանների աշակերտներին, որոնք նրան դիմավորել են վարդի թերթերով: Այսպես դիմավորում էին հռոմեական կայսրերին՝ Գայոս Հուլիոս կեսարին, Կալիգուլային, Ներոնին: Հռոմեական կայսրերին վարդի թերթերով դիմավորում էին հույն դեռահասները, որոնց գերեվարել էին հռոմեական լեգիոնները: Հիմնականում նման դեռահասներին վաճառում էին ստրկության կամ էլ նրանց դարձնում ապագա գլադիատորներ, որոնք պետք է զվարճացնեին բոլորին: Հռոմեացի պատանիները նման շարքեր չէին կազմում: Դա նրանց համար ստորացուցիչ էր համարվում: Այդ նպատակի համար ստրուկներ գոյություն ունեին: Ավելի քան վստահ եմ, որ այդ աշակերտներից ոչ մեկը այս ստորացուցիչ տողանում իր սեփական կամքով չի հայտնվել: Նրանք շարք են կազմել սյուզերենի հրամանով: Որպեսզի կայսրին դիմավորեն վարդերով: Դուք հապա նայեք, թե ինչ նկրտումներ են թաքնված՝ Թահիր անունով ու Քերիմով ազգանունով այդ տգեղ, անփույթ ու ցմփոր չինովնիկի հոգում: Հազիվ է կարողանում կոճկել բաճկոնի բոլոր կոճակները՝ փորն այնքան է ցցվում: Իսկ ինչքան բարդույթներ կան: Ըստ երեւույթին ժամանակին նրան ուժեղ ստորացրել են ու հիմա նա որոշել է վրեժխնդիր լինել ամբողջ աշխարհին: Ամբողջ աշխարհը, ավելի ճիշտ Սալյանին, նրա ոտքերի առաջ: Պատրա՛նք»,- շարունակում է պարբերականը: