Apple ընկերությունը iPhone 6s-ի համար թողարկել է Smart Battery Case պատյանը՝ ներդրված մարտկոցով։ Նորարարության էջը հայտնվել է Apple ռուսական պաշտոնական առցանց խանութում։
Աքսեսուարը լիցքավորվում է սմրաթֆոնի հետ միաժամանակ։ Ներդրված մարտկոցի տարողություն անհայտ է։ Արտադրողը պնդում է, որ մարտկոցի ամբողջական լիցքը կբավականացնի 25 ժամ հեռախոսով խոսելու եւ մինչեւ 18 ժամ համացանցում LTE –ով աշխատելու համար, հայտնում է Lenta-ն։
Smart Battery Case-ն թողարկվել է սպիտակ եւ մուգ մոխրագույն տարբերակով։



























