ԱՄՆ-ը շարունակում է մնալ Վրաստանի հիմնական գործընկերը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Բաթու Կութելիան:
Նա մասնակցում է Վրաստանի դեսպանների՝ Թբիլիսիում ընթացող հանդիպմանը:
«ԱՄՆ-ը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է: Ընթացիկ տարում հիմնական ջանքերն ուղղվելու են ռազմավարական գործընկերության խարտիայի իրականացմանը: Կարեւոր է ընդլայնել վրաց-ամերիկյան հարաբերությունների մասնակիցների շրջանակը եւ ակտիվորեն ընդգրկել բիզնես-շրջանակների ներկայացուցիչներին»,- ասել է նա:





























