Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների «Վեցնյակը» ՄԱԳԱՏԵ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանն է ներկայացրել Իրանի վերաբերյալ որոշման նախագիծ, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքը:
«Վեցնյակը» ՄԱԳԱՏԵ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանը պաշտոնապես ներկայացրել է Իրանի վերաբերյալ որոշման նախագիծ, որը փակում է Թեհրանի «ենթադրյալ հետազոտությունների» վերաբերյալ գործը եւ նշում է գործակալության եւ ԻԻՀ-ի ապագա համագործակցության չափանիշները գործողությունների համապարփակ պլանին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն:




























