Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը:

Արձանը նվիրված է տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին եւ Լեւոն Մադոյանին: Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լեւոն Իգիթյանը: