Չինաստանի կառավարությունը սահմանափակել է մատչումը ամբողջ «Վիկիպեդիային»։ Ընդ որում, եթե նախկինւմ արգելափակումը վերաբերում էր միայն ռեսուրսի չինարեն տարբերակին, ապա այժմ օնլայն հանրագիտարանը ամբողջությամբ է անհասանելի։
Պատճառն այն է, որ «Վիկիպեդիայի» նոր կարգավորումները դժվարացրել են անցանկալի հոդվածների ֆիլտրացիան եւ երկրում ներդրված օնլայն գրաքննության համակարգի աշխատանքը, հաղորդում է Business Insider–ը։




























