Սեպտեմբերի 15-16-ին Ստամբուլում տեղի կունենա թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն 6 երկրներից հինգի՝ Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել թյուրքալեզու երկրների գործարար խորհրդի ստեղծմանն առնչվող հարցեր։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, նախագահի մակարդակով գագաթաժողովին չի ներկայանա իրեն «շատ սառը» պահող Ուզբեկստանը։ Սպասվում է, որ Ստամբուլ կմեկնի նրա ներկայացուցիչը։
Նշենք, որ թյուրքալեզու երկրների ղեկավարների առաջին գագաթաժողովը 1992 թվականին տեղի է ունեցել Անկարայում։ Բարձր մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականին Նախիջեւանում։




























