Իրանական պետական FARS գործակալությունը հայտնել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի Լիբիա տեղափոխվելու մասին:

Գործակալության տվյալներով, դրանից առաջ ալ Բաղդադին գտնվել է Թուրքիայում: Հաղորդվում է, որ ահաբեկիչների առաջնորդը տեղափոխվել է Լիբիա, որպեսզի խուսափի Բաղդադում ԻՊ-ի դեմ պայքարը համակարգող կենտրոնի կողմից հետապնդումից, որը բազմիցս շատ մոտ է եղել ալ Բաղդադիին ոչնչացնելուն, հաղորդում է Gazeta-ն:

Իրանական լրատվամիջոցը հայտնել է, որ ալ Բաղդադին ժամանել է Լիբիայի Սիրտ քաղաք, որը Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքն է: Այս տեղանքը գտնվում է ջիհադիստների վերահսկողության տակ: