ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսլամական պետության» քարոզչությունը կարելի է դադարեցնել միայն ինտերնետն արգելելով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News-ը:

«Մենք շատ մարդիկ ենք կորցնում ինտերնետի պատճառով: Մեզ անհրաժեշտ է հանդիպել Բիլ Գեյթսի եւ այլ մարդկանց հետ, որոնք իսկապես հասկանում են, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է նա:

Նախագաի թեկնածուն պարզաբանել է, որ այդ հանդիպումների ժամանակ պետք է քննարկել մի շարք հարցեր, այդ թվում համացանցի հասանելիությունը դադարեցնելու հարցը:

ԻՊ-ը հայտնի է նրանով, որ նոր անդամներին հավաքագրում է համացանցի միջոցով: