Սահմանների պաշտպանության առումով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արտասովոր ոչինչ չի կատարվում, ուղղակի ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են դարձել, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ խոսելով շփման գծում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների մասին:

Նրա խոսքով, նման միջադեպերը միշտ են եղել, սակայն ադրբեջանական կողմին զսպել եւ միշտ էլ զսպելու են: «Ադրբեջանը չի կարող հասնել իր նպատակներին դիվեսիաների միջոցով»,- հայտարարել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները զգոնություն են պահպանում եւ միշտ արժանի հակահարված են տալիս արգեսիվ եւ դիվերսիոն դրսեւորումներին:

Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանցիները մի քանի անգամ դիվերսիոն գործողություններ են իրականացրել: Սեպտեմբերի 4-ին հարձակման ժամանակ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ ազերիները փախուստի են դիմել՝ տալով երկու զոհ եւ վիրավորներ: