Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ԻՊ ահաբեկչական խմբավորումը Աֆղանստանը չվերածի մարտադաշտի։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը։

«Մենք չպետք է ԻՊ ահաբեկիչներին թույլ տանք Աֆղանստանը կռվի դաշտի վերածել։ Այդ սպառնալիքը անտեսելը անկանխատեսելի եւ ողբերգական հետեւանքներ կունենա»,- մեջբերում է նախարարի խոսքը «Մեհր» գործակալությունը։

Զարիֆը նշել է, որ որոշ պետություններ նախկինի պես արմատականություն ու ծայրահեղականությունը դիտարկում են որպես իրենց կարճաժամկետ նպատակներին հասնելու միջոց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ արմատականությունը, ահաբեկչությունը եւ թմրանյութերը Աֆղանստանի եւ ողջ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում։ Այս կապակցությամբ նա ընդգծել է թմրանյութերի  ապօրինի վաճառքի դեմ պայքարի կարեւորությունը, քանի որ դրա վաճառքից ստացվող զենքն ահաբեկիչներն օգտագործում են զենք գնելու համար։

Նշենք, որ նախարարների մակարդակով «Ասիայի սիրտը՝ Ստամբուլյան գործընթաց» թեմայով երկօրյա կոնֆերանսը ընթանում է Պակիստանի մայրաքաղաքում։ Դրան մասնակցում են 40 պետություն եւ 10 միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություն։