Սեպտեմբերի 22-23-ին Հայաստան կժամանի Իրանի ԿԳ փոխնախարարը։

Ինչպես սեպտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատվիրակությունը կայցելի մի շարք հայկական բուհեր, որոնց կողմից տրված դիպլոմների ճանաչման հետ Իրանում խնդիրներ էին ծագել։ Մասնավորապես, խոսքը գնում է Երեւանի պետական համալսարանի, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի, ինչպես նաեւ պետական Ճարտարագիտական համալսարանի մասին։

Աշոտյանը հույս է հայտնել, որ դրանից հետո իրանցի ուսանողների թիվը հայկական համալսարաններում կաճի։