Թուրքիան պնդում է, թե դեկտեմբերի 8-ի դրությամբ Իրանից ստացվող գազի ծավալը պակասել է 50 տոկոսով։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գազի եւ նավթի հարցերով զբաղվող BOTAŞ ընկերության կողմից պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, թե գազի ծավալների անկումից հետո իրանական կողմը հայտնել է, թե Իրանում ձմռանը նախապատրաստվելու հետ կապված աշխատանքների պատճառով է գազի ծավալների անկումը, որը ամենակարճ ժամանակահատվածում կվերականգնվի։
Թուրքիայում BOTAŞ-ից գազ ստացող մի շարք խոշոր էներգետիկ ընկերություններ հայտնել են, որ դեկտեմբերի 10-ից գազը ստանում են 50 տոկոս պակաս ծավալով։
Իրանական աղբյուրներ էլ պնդում են, թե գազի ծավալների պակասեցում չի եղել Թուրքիայի համար։



























