Apple ընկերությունն ազդարարել է  նոր ադապտերի թողարկումը` նորագույն iPad Pro պլանշետի   SD քարտերով աշխատելու համար, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով  Theverge-ին:

SD անցման համար Lightning-ի նոր տարբերակը, որն ինքը` Apple-ն անվանում է Camera Reader, ապահովում է տվյալների փոխանցումը USB 3.0 արագությամբ` iPad Pro-ի օգտագործմամբ կամ էլ    Lightning –ով զինված ցանկացած այլ սարքի հետ շահագործման դեպքում USB 2.0 արագությամբ : Արժե նշել, որ նախօրեին թսղարկված  iOS 9.2-ը եւս իր ներդրումն ունի  iPhone-ում Lightning to SD եւ Lightning to USB անցումների աշխատանքն ապահովելու գործում: Չնայած Apple-ը առաջին սերնդի  iPad-ի թողարկումից ի վեր վաճառում էր նման ադապտերներ, մինչեւ հիմա  iPhone-ը չէր ապահովում նրանց հետ աշխատանքը: Ազդարարված ադապտերի գինը  Apple ընկերության կայքում կազմում է 29.99 դոլար: