Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել  «Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ» մատենաշարի Դ հատորը` պրոֆեսոր Լեւոն Մելիքսեթ-Բեկի «Պատմա-բանասիրական պրպտումները»: Մայր աթոռի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բովանդակային առումով գիրքը բաժանված է երեք մասի` մատենագրական եւ մատենագիտական պրպտումներ, պատմություն եւ բանահյուսություն, վիմագիր վկայություններ:

Պրոֆեսոր Լեւոն Մելիքսեթ-Բեկը հայոց պատմության, մատենագրության ու մշակույթի հետազոտող էր, ակադեմիկոս Նիկողայոս Մառի սահմանած «Հայ-վրացական բանասիրություն» գիտակարգի երեւելի ներկայացուցիչը:

Պրոֆեսորի ծննդյան 120-ամյակի տոնախմբման օրերին Ս. Էջմիածինը նրա հիշատակը հարգում է հայերեն հրատարակված աշխատությունների այս Ընտրանու տպագրությամբ:

Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: