Facebook սոցցանցն ամփոփել է 2015-ի արդյունքները` որոշելով ամենաքննարկվող թեմաները: Արդյունքները ներկայացվել են մամուլի հաղորդագրության մեջ: 

Ամենաժողովրդական թեմաների ցուցակը կազմվել է ըստ նրա, թե այս կամ այն իրադարձությունը կամ հարցը ինչպես է հիշատակվել  Facebook-ի պոստերում: Համաշխարհային մասշտաբով ամենաժողովրդական ու քննարկվող թեման դարձել է ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը: Երկրորդ տեղում է Փարիզի նոյեմբերի   13-ի ահաբեկչությունը: Ամենաքննարկվող թեմաների եռյակը եզրափակում է Սիրիայում քաղաքացիական պատերազմի եւ փախստականների զանգվածային ներգաղթի թեման:  Ամենաքննարկվող թեմաների մեջ են նաեւ Նեպալի երկրաշարժը, ԻՊ-ի  (Ռուսաստանում արգելված խմբավորում) դեմ պայքարը, բողոքները Բալթիմորում, Հունաստանի պարտքերի ճգնաժամը, գրում է Gazeta-ն: http://www.gazeta.ru/

Facebook-ում ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել է Բարաք Օբաման, նրանից անմիջապես հետո Դոնալդ Թրամփն է: Ամենաժողովրդական դերասանը դարձել է Էդ Շիրանը, եռյակում ներառվել են նաեւ Թեյլոր Սվիֆթը եւ Քանյե Վեսթը:  Ամենաքննարկվող մարզիկը բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն է, երկրորդ տեղում նրա գործընկեր Մեննի Պակյաոն է:  

Ամենաժողովրդական ֆիլմը «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացումը» ժապավենն է, իսկ սերիալը` «Գահերի խաղը»: Խաղերի մեջ առաջատարը FIFA 15-ն է, դրան անմիջապես հետեւում են  Fallout Shelter-ը եւ Fallout 4-ը: