Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը աջակցություն է հայտնել մուսուլմաններին, որոնք հալածվում են Փարիզի ահաբեկչություններից հետո։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Որպես  Facebook-ի ղեկավար՝ ես ուզում եմ մեր ցանցում գրանցված բոլոր մուսուլմաններին ասել, որ մենք միշտ ուրախ ենք նրանց այստեղ տեսնել, եւ մենք միասին կպայքարենք ձեր իրավունքների համար եւ կփորձենք ձեզ համար խաղաղ եւ անվտանգ պայմաններ ստեղծել»,- գրել է 31-ամյա Ցուկերբերգը։

Նա նշել է, որ ինքն ազգությամբ հրեա է, եւ ծնողներն իրեն սովորեցրել են դիմակայել մարդկանց ցանկացած խմբի դեմ հարձակումներին։

Նրա մեկնաբանության տակ արդեն 470 հազար «լայք» է հավաքվել, փոխանցում է Lenta-ն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մուսուլմանների մուտքը ԱՄՆ պետք է արգելվի։