Հոլիվուդի աստղ Ժան Կլոդ Վան Դամը ուկրաինական «Սեգոդնյա» պարբերականին պատմել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին:

Ըստ Վան Դամի, Ռուսաստանի վարչապետը լավ մարդ է եւ սիրում է  սպորտը: «Հենց ադ հարցում էլ մեր տեսակետները համընկան»,- ասել է Վան Դամն ու նշել, որ Պուտինին կարատեի հնարքներ է ցուցադրում: «Մենք լավ շփվում ենք, շատ խոսում: Նա ինձ բառացիորեն սնում է  տեղեկատվությամբ, լուսավորում Ռուսաստանի պատմության մասին, պատմում, թե ինչպիսին է եղել իր երկիրը նախկինում: Ես այդ ամենը չգիտեի եւ շատ տպավորված եմ: Նրա ամեն մի խոսքում սեր է նկատվում Ռուսաստանի նկատմամբ»:

Յանուկովիչի հետ Վան Դամը ծանոթ չէ, բայց նրան ուրախացրել է այն փաստը, որ Յանուկովիչն իշխանության է եկել արդեն բավական ունեւոր, եւ մտածելու է ոչ թե վաստակելու, այլ երկրին օգնելու մասին: