Facebook սոցիալական ցանցը առաջիկա ամիսներին կգործարկի կայքի բիզնես տարբերակը՝ Facebook at Work-ը, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով նախագծի ղեկավար Ժյուլիեն Կոդորնյուին։

Նոր ծառայությունը շատ բաներով նման կլինի հայտնի սոցցանցին։ Այն նույնպես կունենա  նորությունների ժապավեն, «լայքեր» եւ չաթ։ «Ես կասեի, որ Facebook-ի գործառույթների 95 տոկոսը պահպանվել է»,- ասել է նա։

Սակայն, չնայած դրան, բիզնես տարբերակում չեն լինի որոշ հնարավորություններ։ «Օրինակ՝ դուք չեք կարող դրանով Candy Crush խաղալ»,- ասել է Կոդորնյուն, փոխանցում է Gazeta-ն։

Facebook-ի խոսքով՝ նոր տարբերակի համար յուրաքանչյուր օգտատիրոջից մի քանի դոլար է գանձվելու պրեմիում ծառայությունների համար, ինչպես օրինակ հաճախորդների սպասարկումը։ Այս պահին բիզնես տարբերակից օգտվում է ավելի քան 300 ընկերություն։