Հայաստանի հավաքականն այսօր` սեպտեմբերի 7-ին, Մոսկվայում կունենա առնվազն արծաթե մեդալ:
Յուրի Պատրիկեեւը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելու իրավունք: Կիսաեզրափակիչում 120 կգ քաշային Պատրիկեեւը 4:0 հաշվով առավելության հասավ ամերիկացի Դրեմիել Բայերսի նկատմամբ:
Եզրափակիչում Պատրիկեեւի մրցակիցը կլինի Պեկինի օլիմպիական չեմպիոն, կուբացի Միխան Լոպեսը:




























