YouTube-ը ամենամյա տեսանյութ է թողարկել, որը պատմում է այն մասին, թե ինչով է ապրել հեսահոսթինգը 2015 թվականի ընթացքում: Այնտեղ պորտալը հիշեցնում է մեմերի, վիրուսային հոլովակների, երաժշտական տեսահոլովակների մասին:

Հրապարակման պահից (դեկտեմբերի 9-ի երեկոյան) YouTube Spotlight-ի ալիքում այն 14 մլն-ից ավելի դիտում է ունեցել:

Տեսահոլովակի ստեղծմանը մասնակցել են YouTube-ի հայտնի տեսաբլոգերները, ընդ որում ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ այլ երկրներից: Մասնավորապես, կարելի է տեսնել ռուսաստանցի 19-ամյա ինետրնետային ծաղրածու Իվան Ռուսկոյին (EeOneGuy): Նա հայտնի է Շայն Լաբաֆի նմականմամբ իր տեսահովոլակով, հաղորդում է Lenta-ն: