Աստերոիդը, որին տրվել է հերթական 2010 RF12 համարը, սեպտեմբերի 8-ին կանցնի Երկրի կողքով այնպիսի հեռավորությամբ, որն ընդամենը 2 անգամ է գերազանցում Լուսնի օրբիտայի բարձրությանը: Տիեզերական մարմնի տրամագիծը կազմում է 7-14 մետր:
Առաջինն աստերոիդը նկատել են Մունթ-Լեմոն աստղադիտարանի գիտնականները` նախորդ կիրակի օրը: Աստղագետները պնդում են, որ եթե նույնիսկ աստերոիդը մտնի Երկրի մթնոլորտ, ապա կայրվի` չհասնելով հասնել Երկրի մակերեւույթին:





























