Պակիստանի Կոհաթ քաղաքում ոստիկանության բաժանմունքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է «Գազետա.ru»-ն: Առնվազն 3 մարդ զոհվել է, եւս 25-ը` վիրավորվել: Վիրավորների շարքում կան կանայք եւ երեխաներ:

Տեղի ոստիկանությունը պնդում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ պայթյունի հետեւանքով փլված տներում մարդիկ են եղել: