Եվրամիությունում տնտեսության վերականգնումը թափ է հավաքում: Այս տարի տնտեսական աճը կլինի ավելի մեծ, քան ենթադրվում էր: Այս մասին սեպտեմբերի 7-ին Եվրախորհրդարանի պատգամավորների առջեւ իր ծրագրային ելույթում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Նրա խոսքով, անհրաժեշտություն կա արագացնել կառուցվածքային բարեփոխումները առաջիկա 12 ամսում, հաղորդում է EuroNews-ը:
«Սա Եվրոպայի համար առանցքային պահ է: Կա'մ մենք կլողանք միասին, կա'մ կխեղդվենք առանձին-առանձին: Հաջողությունը կգա միայն այն ժամանակ, եթե գործելով ազգային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակներում, մենք մտածենք եվրոպական ձեւով»,- հայտարարել է Բարոզուն:




























