Ռուս ծովագնաց Ֆյոդոր Կոնյուխովի «Սուրբ Մարիա» առագաստանավը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնել է ծովային արշավի կազմակերպիչ Վադիմ Ցիգանովը, հավելելով, որ առագաստանավի վրա, բացի Կոնյուխովից եղել է 8 մարդ, որոնցից 5-ը` ռուսաստանցիներ:

«Հնդկական օվկիանոսում, Ադենի ծոցին մոտենալիս առագաստանավն ընկել է 10 բալ ուժգնություն ունեցող «իդեալական փոթորկի» մեջ, երբ քամու ուժգնությունը կազմել է  35 մետր վայրկյան»,- հայտարարել է Ցիգանովը, նշելով, որ այս պահին փոթորիկը թուլացել է, սակայն դեռ շարունակվում է:

«Անձնակազմը փորձում է առագաստանավով հասնել մոտ ափին, որը գտնվում է 320 կմ հեռավորության վրա»,- ասել է նա: