Հարավային Օսիան կցանկանար միանալ Ռուսաստան-Բելառուս միասնական պետությանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին, հավելելով, որ իր երկիրը շատ է շահագրգռված դրանում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական պետության պետքարտուղար Պավել Բորոդինի հետ: «Մենք քննարկեցինք Ռուսաստանի եւ Բելառուսի միասնական պետության հետ մեր համագործակցության հարցերը: Իհարկե, մենք քննարկել են նաեւ այդ միասնական պետության մեջ մեր երկրի ընդգրկման հեռանկարները, սակայն հստակ ժամկետներ չենք նշել»,- նշել է Հարավային Օսիայի նախագահը:





























