Ղուրան այրելու ակցիան, որը նախատեսված է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում, հղի է իրավիճակի լարմամբ ոչ միայն Քաբուլում, այլեւ ամբողջ աշխարհում: Այս մասին սեպտեմբերի 7-ին հայտարարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Դեվիդ Պետրեուսը:

«Դա նույնությամբ կրկնում է «Թալիբանի» կողմից իրականացվող ակցիաները եւ կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Ոչ միայն Աֆղանստանում, այլեւ ամբողջ աշխարհում մենք երկխոսություն ենք վարում մահմեդական հասարակության հետ»,-նշել է հրամանատարը, հաղորդում է Utro.ru-ն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակվող ամերիկյան պաստոր Թերրի Ջոնսը պատրաստվում է խարույկ վառել Ղուրանի մի քանի օրինակներով, դրանով նշելով 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունները: