Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հետ երկրորդ խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում նվազագույն հաշվով պարտվեց Սլովակիայի ֆուտբոլիստներին: 27-րդ րոպեին, Ռուսաստանի թիմի դարպասապահ Ակինֆեեւի անհաջող խաղից հետո, Ստոխը խփեց միակ ու հաղթական գնդակը:
Հայաստանի հավաքականը Երեւանի ժամանակով 23-ին Սկոպյեում կհանդիպի մակեդոնացիների հետ:




























