Աշխարհահռչակ ֆինանսիստ Ջորջ Սորոսը 100 մլն դոլար է հատկացրել ամերիկյան Human Rights Watch (HRW) հայտնի իրավապաշտպան կազմակերպությանը, որն ամբողջ աշխարհում զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, գրում է New York Times-ը:
Սա Սորոսի կողմից ամենամեծ նվիրատվությունն է, նրա ողջ կյանքի ընթացքում: Սորոսը կարծում է, որ այդ միջոցները կօգնեն Human Rights Watch-ի գործունեության մասշտաբներն ընդլայնելուն:





























