Facebook կսովորի offline ռեժիմում թարմացնել լրահոսը՝ վեր հանելով այն գրառումները, որոնք ներբեռնվել էին ավելի վաղ, բայց դեռ օգտատերը դրանք չէր կարդացել: Այս մասին սոցիալական ցանցի աշխատակազմը հայտնել է իր պաշտոնական բլոգում: Այդ հաղորդագրությունները ավտոմատ կերպով կհրապարակվեն ինտերնետին միանալիս:
Facebook-ում պարզաբանել են, որ այսկերպ իրենք ցանկանում են օգնել այն օգտատերերին, ովքեր սոցկայքից օգտվում են չափազանց դանդաղ ինտերնետ կապ ունեցող սարքերի միջոցով, հաղորդում է Lenta-ն:
Ընկերությունից հայտնել են, որ գրառումների հերթականությունը լրահոսում, ինչպես սովորական գրառումների դեպքում՝, կախված կլինի օգտատիրոջ հետաքրքրությունների հետ դրանց պատասխանատվությունից:




























