Կրասնոդարում վթարային վայրեջք է կատարել Թուրքիա ուղեւորվող Boeing 757 ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Յակուտիա» ավիաընկերությանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում անելով «Բազել աերո» օդանավակայանի կառավարումն իրականացնող ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Լիխարեւին, թռիչքի ժամանակ ազդանշանը զգուշացրել է, որ հիդրոհամակարգում անսարքություն կա, որը ստիպել է անձնակազմին գնալ արտակարգ վայրեջքի:
Երեւանի ժամանակով ժամը 20-ին, ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում: Նշենք, որ ինքնաթիռում եղել է 200 մարդ, այդ թվում անձնակազմի 7 անդամները: Տուժածներ չկան:





























