Beeline-ն արժանացավ ԱՊՀ երկրների միջպետական մրցանակի եւ պարգեւատրվեց ՀՀ Հեռահաղորդակցության ոլորտում զգալի ներդրում ունենալու համար: Մրցանակը տրվել է 2015 թ-ին ապրանքների եւ ծառայության որակի ոլորտում ձեռքբերումների եւ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակում:
ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստը կազմակերպվել է հավատարմագրման ոլորտում սկզբունքների եւ մոտեցումների միջպետական ուղիների մշակման նպատակով։ Երկօրյա նիստի քննարկումներին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ ԱՊՀ տասնմեկ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նիստի մասնակիցներին եւ կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Այս պատվոգիրն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար. այն եւս մեկ անգամ ապացուցում է, որ Beeline-ի ծառայություններն առավելագույնս համապատասխանում են միջազգային պահանջներին թե´ ծառայությունների, եւ թե´ սպասարկման որակի առումով: Այն եւս մեկ խթան է մեզ համար` գալիք տարում եւս շարունակելու կատարելագործվելու եւ մեր բաժանորդների համար ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացիայի Միջպետական խորհուրդը հիմնվել է 1992թ.-ին` որպես ԱՊՀ անդամ երկրների ոլորտային համագործակցության մարմին` ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Beeline-ն արժանացավ «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: 2014 թ. ընկերությունն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում։



























