Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը: Եվրո-2011-ի վերջին խաղում Հայաստանը Թբիլիսիում վրացիներին հաղթեց 2:0 հաշվով: Մեր ֆուտբոլիստները երկու գնդակն էլ խփեցին հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին: Աչքի ընկան Վալտեր Պողոսյանն ու Արտակ Դաշյանը: Մեր խմբում ընդգրկված թուրքերը նվազագույն հաշվով հաղթեցին իռլանդացիներին եւ, վաստակելով 16 միավոր գրավեցին երկրորդ տեղը: Վրաստանը 15 միավորով մնաց երրորդ տեղում: Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր եւ առաջ անցավ էստոնացիներից ու իռլանդացիներից:




























