Մոսկվայի արեւէլքում անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակոցներ է արձակել եւ վիրավորել 5 մարդու: Հանցագործն անհետացել է «Սուբարու» մեքենայով:
Իրավապահ մարմինների աղբյուրի համաձայն, կեսգիշերից հետո, Ակադեմիկ Սկրյաբինի փողոցի կայանատեղերից մեկում, վիճաբանության ընթացքում անհայտ անձը կրակ է բացել մի խումբ երիտասարդների ուղղությամբ: 5 հոգի ռետինե գնդակներով վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ընթանում է նախաքննություն:





























