Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդական հավաքականների՝ Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել ֆուտբոլիստների միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Երեւանում օգոստոսի 11-ին կայացած հանդիպմանը հաղթել էր վրացական ընտրանին՝ 3:2 հաշվով;

Վրացի ֆուտբոլիստներին նյարդայնացրել է հայկական տրիբունայի առջեւ ֆուտբոլիստների հաղթական պարը, եւ նրանց մի մասը սկսել է հաշիվներ պարզել մրցակցի հետ:

Երկու թիմերի ղեկավարների միջամտության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել լուրջ ընդհարումից:

Խաղին ներկա Վրաստանի երիտասարդության եւ սպորտի նախարար Լադո Վարձելաշվիլին դժգոհ է մնացել վրացի ֆուտբոլիստների խաղից եւ նշել, որ նման թիմով զգալի հաջողությունների հասնելն անհնար է:

(Ֆոտոն`Armenian Comminity of Georgia-ի)