Սեպտեմբերի 7-ին PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) թաքստոցներում մոտ 20 կմ պայթուցիկ նյութ են հայտնաբերել, հաղորդում է CNN Turk-ը:

A-4 պլաստիկ պայթուցիկի 20 կգ 800 գրամը, նաեւ դետոնատորները թուրքական Ադանա քաղաքի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալների տանը, որոնց անունները չեն հրապարակվում:

Քննչական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածները PKK կազմակերպության անդամներ են: Ըստ տեղեկությունների, ապստամբները ծրագրել են պայթուցիկ օգտագործել քաղաքում ահաբեկչություններ կազմակերպելու համար: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: