Սեպտեմբերի 7-ին Կոմիի Գերագույն դատարանը Ռուսաստանում բնակվելու հնարավորություն է տվել Հայաստանի մի քաղաքացու, Սիկտիվկարի մեկուսարանում 13 օր հացադուլ անելուց հետո:
Մկրտիչ Խաչատրյանը ապօրինաբար ապրել է Ռուսաստանում 9 տարի: Դատարանը նրան արտաքսելու որոշում էր կայացրել, բայց հուլիսի 25-ին հայը երեխա է ունեցել, հաղորդում է «Կոմինֆորմը»:
Երեխայի ծննդյան վկայականում Խաչատրյանի կինը՝ Ելիզավետա Կոնովալովան հրաժարվել է նշել ամուսնու ազգանունը, եւ նշել է միայն իր անունը եւ հայրանունը: Հայաստանցու իրավունքները պաշտպանել է Իգոր Սաժինը:
Դատավոր Վլադիմիր Կրետովը որոշում է կայացրել հայաստանցու օգտին եւ նրան օրինական բնակվելու հնարավորություն է տվել: Մկրտիչ Խաչատրյանը դադարեցրել է հացադուլն ու ազատ է արձակվել մեկուսարանից:




























